Փոքր խմբի գործիքների տուփ․ վարժվել Տիրոջ ընթրիքին
Ամփոփում․ Եթե Հիսուսը Տիրոջ ընթրիքը բարդ չդարձրեց, մենք էլ դրա կարիքը չունենք։
Ընթերցելու համար՝ 1 րոպե

Ամփոփում․ Եթե Հիսուսը Տիրոջ ընթրիքը բարդ չդարձրեց, մենք էլ դրա կարիքը չունենք։
«Գործիքների տուփ» հոդվածաշարում կպատասխանենք փոքր խմբեր վարելու մասին ամենատարածված հարցերից մի քանիսին։ Եթե հարցեր ունեք, որոնց կուզենայիք պատասխան ստանալ, պարզապես գրեք մեզ։
Ինչպե՞ս նշենք Տիրոջ ընթրիքը մեր փոքր խմբում։
Հիսուսը Տիրոջ ընթրիքը շատ պարզ ձևով օրինակ ցույց տվեց, թեև դա կարևոր ու հիմնարար սովորություն է։ Եվ եթե Հիսուսը Տիրոջ ընթրիքը բարդ չդարձրեց, մենք էլ դրա կարիքը չունենք։
Տիրոջ ընթրիքը նշելու մի պարզ ձև է կարդալ այն նույն խոսքերը, որ Հիսուսն ասաց իր աշակերտներին այն գիշեր, երբ հաստատեց այդ սովորությունը։ Այդ հատվածը 1 Կորնթացիներ 11:23-26-ում է, որտեղ Պողոսը կրկնում է Քրիստոսի պատմությունը։
Կարդացեք հատվածը, ապա դադար տվեք, որպեսզի մարդիկ ժամանակ ունենան լուռ աղոթելու և խորհելու։ Հնարավորություն տվեք յուրաքանչյուրին ինքնաքննությամբ զբաղվելու, անհրաժեշտության դեպքում զղջալու և փրկության համար շնորհակալ լինելու։ Ապա միասին կերեք հացն ու խմեք գինին։ Դրանից հետո փոքր խմբի անդամները կարող են հերթով շնորհակալություն ու փառաբանություն հայտնել Քրիստոսի՝ խաչի վրա արածի համար։
Մի քանի գործնական խորհուրդ․ «գինին» պարտադիր չէ իսկական գինի լինի, նույնիսկ խաղողի հյութը պարտադիր չէ։ Լոռամրգի հյութն էլ կարմիր է։ Օգտագործեք այնքան քիչ, որ մեկ կումով խմվի և մեկ պատառ հաց ուտվի։ Եթե հաց չունեք, Քրիստոսի մարմինը խորհրդանշելու համար հարմար են կոտրիչի կտորները։ Եթե ձեր փոքր խմբում կան սնձան չօգտագործող մարդիկ, կարտոֆիլի չիփսերն էլ հարմար են։ (Աշխարհի որոշ վայրերում հավատացյալները բանտում օգտագործել են բրինձ ու ջուր։)
Կարևորն այն է, որ Հիսուսին հետևել սովորող մարդկանց օգնելիս չմոռանանք այս սովորությունը։ Տիրոջ ընթրիքը եկեղեցու միասնական կյանքի գեղեցիկ ու կարևոր մասն է և հիշեցնում է մեր հավատի հիմքը։
Պատրա՞ստ եք կիրառել սա։
Սկսեք հավելված ստեղծել ձեր մարդկանց համար կամ նախ խոսեք մեզ հետ։



