Փոքր խմբի գործիքների տուփ․ վարժվել առատաձեռն լինելուն
Ամփոփում․ Երբ աղոթում ենք միմյանց կարիքների համար, կարող ենք մի պարզ հարց տալ․ «Ինչպե՞ս կարող ենք օգնել»։
Ընթերցելու համար՝ 1 րոպե

Ամփոփում․ Միմյանց կարիքների համար աղոթելուց հետո կարող ենք մի պարզ հարց տալ․ «Ինչպե՞ս կարող ենք օգնել»։
«Գործիքների տուփ» շարքի գրառումներում կպատասխանենք փոքր խմբեր վարելու մասին ամենատարածված հարցերից մի քանիսին։ Եթե ունեք հարցեր, որոնց կուզենայիք պատասխան ստանալ, պարզապես գրեք մեզ։
Ինչպե՞ս կարող ենք առատաձեռնություն դրսևորել իմ փոքր խմբում։
Եբրայեցիներին 13։16 «Մի՛ մոռացեք բարիք գործել և օգնության կարիք ունեցողներին բաժին հանել»։
Փոքր խմբի անդամ լինելու ուրախություններից մեկն այն է, որ բոլորը կարող են առատաձեռն լինել։ Միմյանց կարիքների համար աղոթելուց հետո կարող ենք մի պարզ հարց տալ․ «Ինչպե՞ս կարող ենք օգնել»։ Երբեմն հարցնելու կարիք էլ չի լինում․ կարող եք պարզապես օգնություն առաջարկել։ Այսպես կարող եք ձեր փոքր խմբին առատաձեռնության գործնական օրինակ ցույց տալ։
Երբ խմբի անդամներից մեկը մեծ ֆինանսական կարիք է ունենում, կարող ենք մտածել, թե մեր «փոքր նվիրատվությունն» անիմաստ է։ Բայց գումարի չափը կարևորը չէ։ Փոքր խմբի համար շատ կարևոր է, որ բոլորը մասնակցեն և առատաձեռն լինեն։
Հիշեք՝ առատաձեռն լինելու գործնական ձևերը ֆինանսական նվիրատվություններից շատ ավելին են․ երեխային պահելու համար ժամանակ տրամադրել, երբ մեկի մեքենան փչանում է՝ առաջարկել նրան տեղ հասցնել, զբաղված գրաֆիկից սթրես ապրող խմբակցին ուտելիք տանել, հարկերի, բժշկական օգնության կամ երեխաների ուսման բարդ հարցերում օգտակար խորհուրդներով օգնել․ տարբերակներն անվերջ են։
Ձեր փոքր խմբի յուրաքանչյուր անդամ ունի իր առանձնահատուկ շնորհները, բնավորությունն ու փորձառությունը, որոնց շնորհիվ կարող է մեծ օգուտ տալ ուրիշներին՝ առատաձեռնություն դրսևորելով։
Պատրա՞ստ եք կիրառել սա։
Սկսեք հավելված ստեղծել ձեր մարդկանց համար կամ նախ խոսեք մեզ հետ։

