Փոքր խմբի գործիքների տուփ․ վարժվել մկրտությանը
Ամփոփում․ Շատ փոքր խմբեր օգտագործում են լոգարան կամ լիճ։ Խումբը հավաքվում է շուրջը, և այդ պահը կարող է շատ իմաստալից լինել։
Ընթերցելու համար՝ 2 րոպե

Ամփոփում․ Շատ փոքր խմբեր օգտագործում են լոգարան կամ լիճ։ Փոքր խումբը հավաքվում է շուրջը, և սա կարող է շատ նշանակալից պահ լինել։
«Գործիքների տուփ» շարքի գրառումներում կպատասխանենք փոքր խմբեր վարելու մասին ամենատարածված հարցերից մի քանիսին։ Եթե ունեք հարցեր, որոնց կուզենայիք պատասխան ստանալ, պարզապես գրեք մեզ։
Կարո՞ղ ենք իմ փոքր խմբում ջրով մկրտություն անել։
Եթե ձեր փոքր խմբից որևէ մեկը դարձել է Հիսուսի հետևորդ, կարող եք անմիջապես ջրով մկրտել նրան։ Լավագույնը կլինի գտնել բավականաչափ ջուր, որպեսզի նա ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ (Գործք Առաքելոց և Մատթեոսի Ավետարան գրքերում նկարագրվում է, թե ինչպես մարդիկ «ջրից դուրս եկան»)։ Աշխարհի շատ փոքր խմբեր օգտագործում են լոգարան, գետ կամ լիճ։ Սա կարող է շատ նշանակալից պահ լինել, երբ փոքր խումբը հավաքվում է շուրջը՝ Հիսուսին նվիրվելու այս արարքին ականատես լինելու։ Մեր փոքր խմբերում մկրտություն անելով՝ նոր հավատացյալներին օգնում ենք հասկանալ, որ յուրաքանչյուր հավատացյալ կարող է ստանձնել աշակերտներ պատրաստելու պատասխանատվությունը՝ սկսելով նրանց մկրտելուց, երբ նրանք սկսում են հետևել Հիսուսին։
Կարող եք խնդրել, որ մարդը բարձրաձայն ասի՝ ինչու է ուզում մկրտվել։ Պատասխանն ընդամենը պարզ լինի՝ խնդիր չէ։ Նա կարող է ասել․ «Հիմա ուզում եմ ուրիշ կերպ ապրել։ Ուզում եմ ծառայել Հիսուսին և հետևել Նրան»։ Դրանից հետո ասեք․ «Քանի որ բարձրաձայն ասացիր, որ հետևում ես Հիսուսին, մկրտում եմ քեզ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։ Այնուհետև ամբողջությամբ ընկղմեք նրան ջրի մեջ ու հանեք ջրից։ Կարող եք նաև կարդալ Կողոսացիներին 2։12-ը․ «Երբ մկրտվեցիք, Քրիստոսի հետ թաղվեցիք։ Եվ Նրա հետ նոր կյանք ստացաք, որովհետև վստահեցիք Աստծո զորավոր ուժին, որը հարություն տվեց Քրիստոսին մեռելներից (NLT)»։
Դրանից հետո առիթ գտեք տոնելու այնպես, ինչպես ձեր փոքր խմբի համար նշանակալից կլինի։ Որոշ երկրներում փոքր խմբերը նույնիսկ տորթ են թխում։ Թող Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ։ Լավ սկզբունք է ամբողջ արարողությունն այնքան պարզ պահել, որ ուրիշներն էլ կարողանան նույնն անել։
Առնչվող հոդվածներ
Պատրա՞ստ եք կիրառել սա։
Սկսեք հավելված ստեղծել ձեր մարդկանց համար կամ նախ խոսեք մեզ հետ։



